23.10.2025
Լենինգրադյան փողոցը վերանվանվել է Քըրք Քըրքորյանի անունով
Երևանի ավագանու 2025 թ. հոկտեմբերի 23-ի որոշմամբ փոխվել է NOY Residence-ի փողոցի անվանումը։
Երևանի ավագանին 2025 թ. հոկտեմբերի 23-ի N 438-Ն որոշմամբ Լենինգրադյան փողոցը վերանվանել է բարերար Քըրք Քըրքորյանի անունով։ Որոշումը վերաբերում է Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններով անցնող փողոցին։
Այդ պատճառով NOY Residence-ի հասցեն կայքում ներկայացվում է որպես Քըրք Քըրքորյան փողոց 23/23։ Հին փաստաթղթերում և հրապարակումներում նախկին «Լենինգրադյան 23/23» ձևակերպումը կարող է պահպանվել։
