20.03.2024
2024-ին հրապարակվել է NOY Residence-ի բնապահպանական նախնական գնահատման հանրային քննարկման հայտարարությունը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Լենինգրադյան 27/9 և 23/23 հասցեների նախագծի հանրային քննարկման հայտարարություն։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 20.03.2024-ին հրապարակել է «Նոյ Ռեսիդենս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 27/9 և 23/23 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման հայտարարություն։
Հայտարարության համաձայն՝ քննարկումը նախատեսված էր 2024 թ. ապրիլի 2-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։
